Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Շշալցված ջուրը գլխացավ է առաջացնում

Շշալցված ջուրը գլխացավ է առաջացնում

Եթե մարդը սովոր է ջուրը խմել պլաստմասե տարայից, նա իրեն վտանգում է գլխացավ ձեռք բերել, քանի որ պլաստմասայում պարունակվող միացությունն այդ տեսակետից վտանգավոր է: Խոսքը A բիսֆենոլի մասին է, որը բազմիցս կապել են ճարպակալման, չբերության ու սրտային նոպաների հետ, գրում է The Daily Mail-ը:

Քանզասի համալսարանի մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել միկրոալիքային վառարանում ուտելիքը տաքացնելու պլաստմասե տարաներից, շշերից ու գրասենյակայն կուլերներից՝ առհասարակ: Ընդհանրապես անցումը թարմ մթերքների, որոնք արհեստական տարաներում պահելու կարիք չունեն, կարող է երեք օրվա ընթացքում կրճատել մեզի մեջ A բիսֆենոլի պարունակությունը 66 տոկոսով: Այս միտումը կնվազեցնի գլխացավերի սրությունն ու հաճախականությունը, հաղորդում է MedDaily.ru-ն:

Միացության ազդեցությունը գիտնականները ստուգել են առնետների օրինակի վրա: Կենդանիների կեսին օրվա ընթացքում  երեք անգամ միացությունից էին տալիս: Արդյունքում, մեկ ժամ հետո A բիսֆենոլի չափաբաժնից կենդանիները պակաս ակտիվ էին դառնում, հեշտությամբ վախենում էին, խուսափում էին բարձր աղմուկից ու պայծառ լույսերից, եւ ցուցադրում գլխի բարձր զգայունության նշաններ: Այս ամենը  գլխացավի ախտանիշեր էին: Ընդհանուր առմամբ, կրծողների ուղեղի ռեակցիան վկայում էր էսթրոգենի հոսքի մասին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mednews.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ